Ընդդիմության առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր կողմնակիցների հետ հանդիպել է Հյուսիսային պողոտայում: Նրանց չի հաջողվել մտնել Ազատության հրապարակ, որտեղ տեղի էր ունենում Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի կառավարիչների տարեկան խորհրդի նիստը:
Արքեպիսկոպոսը լրագրողներին ասել է, որ պայքարը շարունակելու նպատակով սկսել է քաղաքական հանդիպումների շարք, որոնց արդյունքում բոլորը պետք է հավաքվեն մի սեղանի շուրջ:
«Սուրեն Սուրենյանցին եմ հանդիպել, «Ապրելու երկիր» կուսակցությանն եմ հանդիպել, Հայաքվե նախաձեռնության անդամներին եմ հանդիպել, եզդիական համայնքին եմ հանդիպել, հա, «Լուսավոր Հայաստանին եմ հանդիպել»,- ասել է արքեպիսկոպոսը:
Հարցին՝ պաշտոնաթող նախագահների հետ հանդիպե՞լ եք, Գալստանյանը պատասխանել է. «Ոչ: Դժբախտաբար ոչ»: