ԱՄՆ-ն մտադիր է Ուկրաինային տրամադրել լրացուցիչ 2 միլիարդ դոլարի ռազմական օգնություն` հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ Կիևում կայացած համատեղ մամուլի ասուլիսում։
Նա նշել է, որ շտապում են զինամթերք, զրահատեխնիկա, հրթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր հասցնել առաջնագիծ՝ պաշտպանելու զինվորներին, խաղաղ բնակիչներին:
«Առաջնայինը հակաօդային պաշտպանությունն է. մենք անում ենք հնարավորը հակաօդային պաշտպանություն գտնելու և դրանք Ուկրաինա հասցնելու համար. դա մեզ համար և՛ հրատապության, և՛ առաջնահերթության հարց է»,- ասել է Բլինքենը:
ԱՄՆ պետքարտուղարը մամուլի ասուլիսի ընթացքում նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Ուկրաինան մի քանի շաբաթվա ընթացքում կստորագրեն անվտանգության երկկողմ պայմանագիր: Անդրադառնալով բանակցությունների թեմային՝ Բլինքենը նշել է, որ դա Ուկրաինայի որոշումն է:
«Եթե Պուտինը որևէ հետաքրքրություն դրսևորի լրջորեն ներգրավվելու բանակցություններում, ես վստահ եմ, որ Ուկրաինան կարձագանքի դրան, սակայն այն, ինչ Պուտինն ամեն օր անում է, ճիշտ հակառակն է ապացուցում», - ասել է պետքարտուղարը:
Մանրամասները՝ ռեպորտաժում։