Երևանում հավաքվել են ֆինանսական աշխարհի պրոֆեսիանալները: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան համաժողովի բացման արարողությանն այսօր երկրի ղեկավարը համակողմանի անդրադարձել է Հայաստանի ֆինանսատնտեսական միտումներին:
Նիկոլ Փաշինյանը հրապարակել է հետհեղափոխական ցուցանիշները՝ տնտեսության աճ՝ գրեթե 30 տոկսով, շուրջ 200 հազար նոր աշխատատեղ, 2017-ի համեմատ, միջին աշխատավարձի շուրջ 87 տոկոսի աճ:
Վարչապետն ընդգծել է՝ այս ցուցանիշները ուղիղ համեմատական են մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին: Փաշինյանն անդրադարձել է նաև սահմանազատման գործընթացին, կարծիք հայտնել, որ այն պետք է դառնա Հայաստանի և Ադրբեջանի խաղաղ գոյակցության գործիքներից մեկը:
Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի ռեպորտաժում։