Այսօր ԼՂ Իվանյան բնակավայրում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղից ՌԴ խաղաղապահների դուրսբերման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի առաջին տեղակալ, ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ Եվգենի Նիկիֆորովը հայտարարել է, որ ռուս խաղաղապահները բարձր մակարդակով են կատարել իրենց խնդիրները:
«3,5 տարի առաջ համատեղ ջանքերի արդյունքում պատերազմը Ղարաբաղում դադարեցվեց։ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները եռակողմ համատեղ հայտարարություն ստորագրեցին՝ պատերազմը դադարեցնելու մասին։ Գրեթե հաջորդ օրը սկսվեց ռուս խաղաղապահների տեղակայումը տարածաշրջանում, դիրքեր հաստատվեցին Ղարաբաղի տարածքում, և հող ստեղծվեց տարածաշրջանում կայուն խաղաղության ձևավորման համար»,- ասել է Եվգենի Նիկիֆորովը:
Նա նշել է, որ խաղաղության վերականգնման գործընթացում սակրավորները մաքրել են հազարավոր հեկտար տարածք և վնասազերծել 30 հազար պայթուցիկ, ավելի քան 90 հազար մարդու ցուցաբերվել է մարդասիրական օգնություն, 1000-ից ավելի խաղաղ բնակիչ ստացել է որակյալ բժշկական օգնություն: