Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է մայիսի 10-11-ին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների անցկացումն Ալմաթիում:
«Սա ևս մեկ քայլ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության, բարգավաճման հասնելու ճանապարհին։ Մենք աջակցում ենք Ղազախստանի ջանքերն այդ ուղղությամբ։ Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք հնարավոր օգնություն տրամադրել գործընկերներին։ Կարևոր է, որ Ալմաթիում շփումներն ընթանում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների համաձայն, որոնք սահմանել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի «ճանապարհային քարտեզը», - ասել Է Զախարովան։