ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը հանդիպում է անցկացրել Ֆրանսիայի Հանրապետության պատվիրակության հետ:
Կողմերը քննարկել են Սիսիան-Քաջարան ճանապարհաշինության ֆինանսավորման հնարավորությունը, ենթակառուցվածքային ոլորտներում համագործակցության նոր ուղիները, ինչպես նաև երկու գերատեսչությունների միջև համատեղ աշխատանքների ընդլայնման ուղղությունները և այլ օրակարգային հարցեր: