«Երևանը խնդրել է Ադրբեջանի հետ սահմանազատման գծից դուրս բերել ՌԴ սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը: Հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը՝ հավելելով, որ Հայկական կողմի խնդրանքով ռուս սահնապահները դուրս կգան աև «Զվարթնոց» օդանավակայանից:
Նա նշել է, որ համապատասխան պայմանավորվածություններ են ձեռք բերվել նախորդ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունների ժամանակ:
Բորտնիկովի խոսքով Ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում՝ և կշարունակեն հսկել Թուրքիայի և Իրանի հետ սահմանները:
Մանրամասները՝ ռեպորտաժում։