«Տավուշը հանուն հայրենիքի» ակցիայի մասնակիցները առավոտյան մայրաքաղաքում փորձել են փողոցներ փակել, ոստիկանություն բերման ենթարկվածները ավելի ուշ ազատ են արձակվել: Քննչական կոմիտեն քրեական հետապնդում է հարուցել հավաքի մասնակիցներից մեկի նկատմամբ, նա Հանրապետության հրապարակ էր գնացել սրով:
Քրեական վարույթներ են նախաձեռնվել լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու, սոցցանցի միջոցով մարդկանց առերևույթ բռնության ենթարկելու կոչերի դեպքերով:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան