ԵՄ խորհուրդը հավանություն է տվել բարեփոխումների ուկրաինական ծրագրերին, որոնց իրականացումը պայման է Կիևին 50 մլրդ եվրո ընդհանուր ծավալով Ukraine Facility փաթեթից պարբերաբար ֆինանսավորում տրամադրելու համար:
Հաղորդվում է, որ այժմ Ուկրաինան կստանա 1,89 մլրդ եվրո նախնական ֆինանսավորում։ Մնացած բյուջետային օգնությունը երկիրը կստանա եռամսյակային կտրվածքով՝ ծրագրում նախատեսված բարեփոխումների կատարումից հետո: Ակնկալվում է, որ ԵՄ-ից ընդհանուր ֆինանսական օգնությունը 2024 թվականին կհասնի 16 մլրդ եվրոյի։
Ծրագիրը սահմանում է 69 բարեփոխում և 10 ներդրում, որոնք կնպաստեն երկրի կայուն տնտեսական աճին: Նախատոսվում է, որ ֆինանսավորումը պետք է հիմք ապահովի Ուկրաինայի արդյունավետ վերականգնման, վերակառուցման և արդիականացման համար, ինչպես նաև Կիևին մոտեցնի ԵՄ-ին ինտեգրմանը: