Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի գլխավորած պատվիրակությանը:
«Այսօր առավոտյան հանդիպել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կարծիքներ փոխանակելու Հարավային Կովկասի տարածաշրջանում ԵԱՀԿ ջանքերի վերաբերյալ։ Հայաստանի հետ սահմանագծման մասին վերջերս ձեռք բերված համաձայնությունը ճիշտ ուղղությամբ քայլ է։ Կոչ եմ արել երկրներին՝ պահպանել խաղաղ բանակցությունների դինամիկան՝ ի շահ երկու ժողովուրդների»,- X-ի իր էջում նշել է Բորջը:
Ավելի վաղ Բորջը Երևանում էր, նրան ընդունել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: