Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին CNN-ի եթերում հաստատել է, որ վետո կկիրառի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի հանդեպ։։
Վրաստանի խորհրդարանը երեքշաբթի երրորդ և վերջին ընթերցմամբ
ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։
«Ես վետո կկիրառեմ»,- ասել է Զուրաբիշվիլին։
Վրաստանի նախագահը հավելել է, որ օրենքը Վրաստանը հեռացնում է ԵՄ-ին միանալուց։
Զուրաբիշվիլին նաև խաղաղ է անվանել երկրում ընթացող ցույցերը։