Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում երրորդ և վերջին ընթերցմամբ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի քննարկման ժամանակ պատգամավորների միջև ծեծկռտուք է սկսվել: Դրան նախորդել էր վիճաբանությունը իշխող «Վրացական երազանքի» պատգամավորների և ընդդիմության ներկայացուցիչների միջև։ Օրենքի քննարկումն ուղեկցվում է բազմամարդ բողոքի ակցիաներով: Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ այսօր լիագումար նիստում երրորդ և վերջին ընթերցմամբ կընդունի օրինագիծը: Ընդդիմությունը հայտարարել է, որ օրինագծի ընդունման դեպքում բողոքի ակցիաներն ավելի մեծ թափ են ստանալու:
Մանրամասները՝ տեսաշարում: