ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության պատվիրակության հետ: Պատվիրակությունը գլխավորել է Լիտվայի ֆինանսների նախարար, ՎԶԵԲ Կառավարիչների խորհրդի փոխնախագահ Գինտարե Սկայստեն:
Կողմերը քննարկել են երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև գործընկերային հարաբերությունների զարգացման հեռանկարները: