Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի շենքի ճակատային հատվածում կփակցվի hայ անվանի դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է Երևանի՝ մայիսի 14-ի ավագանու նիստի օրակարգում: