Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանը, իր դիմումի համաձայն, դադարեցրել է ավագանու անդամի իր լիազորությունները: Այդ մասին Երևանի ավագանու՝ մայիսի 14-ի նիստի մեկնարկին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Իսպիրյանին, որը 2018 թվականից Երևանի ավագանու անդամ էր, իր անբասիր ծառայության համար: Դիմումը մասնավորապես պայմանավորված է նրա հետագա բացակայումներով երկրից և զբաղվածությամբ»,- ասաց Տիգրան Ավինյանը:
Ավագանու մանդատը տրվել է ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Քրիստինե Վարդանյանին: