«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներն այսօր առավոտից Երևանում փորձել են փակել տարբեր փողոցներ։ Տերյան, Ալեք Մանուկյան, Հանրապետության փողոցները, նաև Թբիլիսյան խճուղին ցուցարարները փակել են աղբամաններով։ Ոստիկանները, որոշ դեպքերում՝ վարորդները, հեռացրել են դրանք և արագ վերականգնել երթևեկությունը։ Կոմիտասի պողոտայում էլ փորձ է արվել երթևեկությունը կանգնեցնել՝ ճանապարհին լցնելով խոտի կույտեր:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում։