Մեր վերջին բանակցությունները ադրբեջանական կողմի հետ ընթացել են կառուցողական մթնոլորտում: Այդ մասին ԵԱՀԿ գործող նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ղազախստանում մայիսի 10-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը:
«Մեր վերջին բանակցությունները ադրբեջանական կողմի հետ ընթացել են կառուցողական մթնոլորտում: Գնահատականն իմ ամբողջապես արտացոլված է համատեղ, այսինքն՝ կողմերի բանակցությունների արդյունքում տարածված, հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ: Եվ այս պահին ավելին ասելու ո՛չ հիմք կա, ո՛չ, բնականաբար, նպատակահարմար է: Գործընթացը շարունակվում է, շարունակվում է այն սկզբունքների հունով և [սկզբունքներին] համահունչ, որոնք մենք հանրահռչակել ենք բազմիցս»,- ասաց նա: