Ֆրանսիան ողջունում է մայիսի 10-ին և 11-ին Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարների միջև բանակցությունների նոր շրջանի անցկացումը։ X-ի իր միկրոբլոգում նման գրառում է արել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին՝ կից ներկայացնելով Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը։
Փարիզը կոչ է անում Երևանին ու Բաքվին շարունակել սահմանազատումը՝ հիմնվելով ապրիլի 19-ին ստորագրված արձանագրության սկզբունքների վրա: Ֆրանսիայի արտգործնախարարությունը ողջունել է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունների նոր փուլի անցկացումը։ Որպես գործընթացի հիմք՝ Ֆրանսիան ընդգծում է 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին ու տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը Երևանի և Բաքվի հավատարմությունը վերահաստատելու կարևորությունը՝ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպմանը համահունչ։