Գազայի հատվածում լարվածությունը պահպանվում է, ՑԱՀԱԼ-ը և ՀԱՄԱՍ-ը հայտնում են փոխադարձ հարվածների մասին: Գազայի հյուսիսում պայթյուններ են եղել, ըստ ՑԱՀԱԼ-ի՝ շարժման ներկայացուցիչները հարավից տեղափոխվել են Գազայի հատվածի այլ տարածքներ, ուստի իսրայելական կողմը վերսկսում է ռազմական գործողությունները նաև այդ շրջաններում: Հաղորդվում է խաղաղ բնակչության շրջանում տասնյակ զոհերի և վիրավորների մասին: Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում զոհերի թիվը հատում է 35.000-ը, վիրավորներինը՝ 78.000-ը: Կան անհետ կորածներ:
Ռազմական գործողություններ են ընթանում նաև Եգիպտոսին սահմանակից Ռաֆահ քաղաքում, որտեղ 1 միլիոնից ավելի փախստական է ապաստանել: Իսրայելը կոչ է արել նրանց լքել Ռաֆահը: Տեղեկություններ կան, որ արդեն 300.000 ներքին տեղահանվածներ հեռացել են Գազայի հատվածի հարավային տարածքներից:
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: