Քաղաքաշինական ծրագրերն ու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ կդառնան կառավարելի էլեկտրոնային GIS աշխարհագրական-տեղեկատվական համակարգի միջոցով: Այդ մասին հայտնի է դարձել քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում: Այն էլեկտրոնային քարտեզ է, որն էապես կպարզեցնի, ավելի հասանելի, թափանցիկ ու տրամաբանական կդարձնի երևանցիներին մատուցվող ծառայությունները:
Մայրաքաղաքում շարունակվում է արտաքին լուսավորության համակարգի արդիականացումը: Ապրիլի ընթացքում տեղադրվել է ավելի քան 880 էներգախնայող ԼԵԴ լուսատու և մոնտաժվել է 8600 մ մալուխ:
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը գեղարվեստական լուսավորություն կունենա:
Նորք-Մարաշ վարչական շրջանում կկանաչապատվի շուրջ 10 հա տարածք, կանցկացվի ոռոգման նոր համակարգ: