«Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարի բասկետբոլի և վոլեյբոլի եզրափակիչ խաղերին հայտնի են դարձել հաղթողները։ Բասկետբոլի մրցումներին Երևանի թիմը երրորդ հորիզոնականում էր՝ բրոնզե մեդալով, Թբիլիսիի «Վինքս» թիմը արծաթե մեդալակիրն էր, իսկ առաջինը Չելյաբինսկի «Չելբասկետ» թիմն էր, որին ոսկե գավաթն էլ փոխանցել է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
«Վոլեյբոլի մրցումներում երրորդ հորիզոնականում կրկին երևանյան թիմն էր, երկրորդ և առաջին հորիզոնականներում Բելառուսի թիմերն էին։
Միջազգային ֆեդերացիաների հետ համագործակցությամբ կազմակերպված «Երևանի քաղաքապետի գավաթ» մրցաշարը շարունակական է լինելու, որի շնորհիվ երևանյան հավաքականները հնարավորություն կունենան առավել լավ մարզավիճակում ներկայանալ նաև աշխարհին։
Երևանի քաղաքապետարանն ամեն ինչ անելու է, որ փորձի փոխանակման տեսակետից ապագայում ևս մեր հավաքականները մեծ հնարավորություններ ունենան»,- ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։