Կարմրուկի կանխարգելման միակ և արդյունավետ միջոցը երկու դեղաչափով պատվաստումն է, առաջին դեղաչափը՝ 1 տարեկանում, երկրորդ դեղաչափը՝ 4-6 տարեկանում: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Ըստ պարզաբանման՝ հիվանդի հետ սերտ շփված անձը, եթե կարմրուկով չի հիվանդացել, չի պատվաստվել կամ թերի պատվաստված է, ապա շփումից մինչև 72 ժամվա ընթացքում պետք է պատվաստվի:
Մեծահասակները կարո՞ղ են պատվաստվել կարմրուկի դեմ:
Եթե մեծահասակը վստահ չէ, որ վաղ տարիքում պատվաստվել է կարմրուկի դեմ կամ հիվանդացել է, կամ չունի փաստագրված պատվաստման կարգավիճակ, ապա ենթակա է պատվաստման:
Միայն ժամանակին և լիարժեք իրականացված պատվաստումները կարող են կանխել կարմրուկը և դրա հետևանքով առաջացած բարդությունները: