Մալթան շատ թափանցիկ և ազնիվ է իր նախագահության աշխատանքների ընթացքում: Մենք կաջակցենք Հայաստանին և Ադրբեջանին, որպեսզի նրանք կարողանան կայուն և համապարփակ խաղաղության համաձայնագրի հասնել: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Ադրբեջանն իր տարածքային պահանջների քաղաքականությունը փորձում է առաջ մղել՝ օգտագործելով նաև ԵԱՀԿ հարթակը:
«Մենք տեղյակ ենք, որ երկու երկրներն էլ նախընտրում են հարցերը երկկողմանի հարթությունով լուծել: Մենք աջակցում ենք դրան՝ որպես ԵԱՀԿ: Մալթան ընկեր է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար»,- ասաց նա: