Կենտրոնական բանկի տվյալով՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերը այս տարի միջինում ունեցել են 4.3 տոկոս եկամտային աճ, ակտիվների ծավալը հասել է 879 մլրդ դրամի: Գումարի էական մասը ներդրված է Հայաստանի պետական պարտատոմսերում, որի եկամտաբերությունը ուղիղ ազդեցություն է ունենալու ֆոնդերի կատարողականի վրա: Գլխավոր դրամատան գնահատականով՝ այս աճին նպաստել է նաև միջազգային շուկաներում բարվոք տնտեսական վիճակը, և ակնկալվում է, որ դրական միտումները կպահպանվեն տարվա ընթացքում:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում։