Նիկոլայ Պատրուշևն ազատվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուն, որը միաժամանակ կլինի նախագահի տեղակալը ռազմարդյունաբերական համալիրի հարցերով հանձնաժողովում, հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնում Պուտինն առաջարկել է Անդրեյ Բելոուսովի թեկնածությունը։