Ինչ արդյունք կա ավտոապահովագրական շուկայում ազատականացումից մեկ տարի անց: Եթե նախկինում ապահովագրական վճարների չափը ֆիքսված էր, ապա այսօր յուրաքանչյուր ընկերություն ունի իր հաշվարկներն անելու և սեփական առաջարկ ներկայացնելու հնարավորություն: Ժամանակը ցույց է տվել, որ ընկերությունները հանցավոր համաձայնության չեն եկել, և դաշտում լուրջ մրցակցություն կա:
Գնագոյացման հիմքում դրված որոշ սկզբունքների վերաբերյալ դժգոհություններ, իհարկե, կան: Այս խնդրի վերաբերյալ էլ թե' ապահովագրական ընկերությունները, և թե' ավտոապահովագրողների բյուրոն նշում են, որ առկա իրավիճակի վերլուծության հիմքով վերանայում է արվելու և առաջիկա ամիսներին կներկայացվի նոր առաջարկ:
Մանրամասները՝ ռեպորտաժում։