Շատերն են ստիպված լինում ամեն օր իրենց շենքի բակում, փողոցում, ճամփեզրին կայանված տեսնել լքված ու ժանգոտած, փոշոտ մեքենաներ, որոնց տեսքից էլ ակնհայտ է, որ դրանք տարիներով չեն աշխատել: Այն, որ դա տգեղ է ու փչացնում է Երևանի, Հայաստանի միջավայրը, անհարմարություն պատճառում մարդկանց, հասկանում են բոլորը: Իսկ ինչու այդ մետաղի ջարդոնները փողոցներից այդպես էլ չեն հեռացվում:
Պարզվում է, որ այստեղ օրենսդրական բաց կա: Եթե տանը օգտագործվող որևէ իր փողոցից հեռացնելու համար քաղաքապետարանը թույլտվության կարիք չունի, ապա մեքենաների դեպքում մի քիչ այլ է: Ցանկացած պահի սեփականատերը կարող է սեփականության անձեռնմխելիության հարց բարձրացնել: Խնդրին տարիներ առաջ անդրադարձել էր նաև վարչապետը, տուգանք կիրառելու հարց բարձրացրել: Ինչպիսին պետք է լինի տուգանքի մեխանիզմը, մասնագետները պատկերացնում են, այդ դեպքում ինչու է ուշանում կարգավորումը:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում։