Նորակառույց մարզադահլիճներում արձանագրված թերությունները վերացվել են, արձանագրել է վարչապետը Արմավիրի մարզի դպրոցներ այցի ընթացքում: Այնուհետև Ջրառատում տեղի է ունեցել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությունը:
Մեծամոր համայնքի Արևիկ բնակավայրում վարչապետ Փաշինյանին ներկայացվել է, որ արդեն մեկ ամիս գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզը նախատեսված է 144 երեխայի համար:
Մարզի կրթական հաստատությունների կառուցման ու վերակառուցման ծրագրերի ընդհանուր բյուջեն ավելի քան 2.5 մլրդ դրամ է: Վարչապետը չնախատեսված կանգառներ է արել Գայ և Բամբակաշատ բնակավայրերում:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում։