Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Վարշավան ամրաշինական աշխատանքներ է սկսել Բելառուսի հետ սահմանին, հավելել՝ այդ աշխատանքները կծավալվեն երկրի արևելյան ողջ սահմանի երկայնքով: Տուսկը հույս է հայտնել, որ Եվրամիությունը կմիանա աշխատանքների ֆինանսավորմանը:
Մայիսի 7-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ ռազմական իրադրությունը Բելառուսի արևմտյան և հարավային սահմանների մոտ թեժանում է:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։