Մեծ Բրիտանիան Ուկրաինային տրամադրում է պատմության մեջ ռազմական օգնության ամենամեծ փաթեթը՝ հայտնել են Թագավորության պաշտպանության նախարարությունից։
Նշվում է, որ 500 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ օգնության փաթեթը կներառի անհրաժեշտ սարքավորումներ՝ 4 միլիոն զինամթերք, ավելի քան 1600 հրթիռ, 400 տրանսպորտային միջոց, ներառյալ՝ 160 Husky զրահամեքենա:
Ավելի վաղ Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի տրամադրման մասին էր հայտարարել ԱՄՆ-ը: