Մենք խորապես անհանգստացած ենք Վրաստանում ժողովրդավարության անկմամբ՝ X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:
«Վրաստանի խորհրդարանականները կանգնած են կարևոր ընտրության առաջ՝ աջակցել վրաց ժողովրդի եվրատլանտյան ձգտումների՞ն, թե՞ ընդունել Կրեմլի ոճով «օտարերկրյա գործակալների» մասին օրենք, որը հակասում է ժողովրդավարական արժեքներին»,- նշել է ամերիկացի պաշտոնյան:
Նա հավելել է՝ օրենսդրական նախաձեռնությունն առաջարկած իշխող «Վրացական երազանք»-ի հռետորաբանության նպատակը ԱՄՆ-ից և Եվրոպայից վրացիներին մեկուսացնելն է:
Օրինագիծը երրորդ ընթերցմամբ քննարկվելու է մայիսի 13-ին: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է՝ օրինագիծն ընդունվելու է և միայն նպաստելու է Եվրամիությանը Թբիլիսիի անդամակցությանը: