Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Վարշավան ամրաշինական աշխատանքներ է սկսել Բելառուսի հետ սահմանին, հավելել՝ այդ աշխատանքները կծավալվեն երկրի ամբողջ արևելյան սահմանի երկայնքով:
Տուսկը հույս է հայտնել, որ Եվրամիությունը կմիանա աշխատանքների ֆինանսավորմանը:
Մայիսի 7-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ ռազմական իրադրությունը Բելառուսի արևմտյան և հարավային սահմանների մոտ թեժանում է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լեհաստանում մտադիր են Ռուսաստանի և Բելառուսի ազդեցությունը հետաքննող հանձնաժողով ստեղծել: