Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից ընկել է Մոյկա գետը: Վթարի պահին սրահում 15 մարդ է եղել՝ հայտնել է քաղաքային վարչակազմը: Լրատվամիջոցների տվյալով՝ բոլոր ուղևորները դուրս են բերվել ավտոբուսից: Նրանցից առնվազն 4-ը մահացել են: Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը հայտնել է, որ վթարի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների նախարարության, քաղաքի վարչակազմի, շտապօգնության ծառայության և առողջապահության կոմիտեի աշխատակիցները: Օպերատիվ ծառայությունների տվյալով՝ Սանկտ Պետերբուրգում կամրջից ընկած ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը: Նա ձերբակալվել է: Հարուցվել է քրեական գործ:
Մանրամասները՝ ռեպորտաժում: