Դպրոցներում ցածր առաջադիմության դեմ պայքարին կարող են օգնել երկարօրյա լրացուցիչ պարապմունքները: Երևանի դպրոցներից մեկում արդեն փորձարկել են դրանց արդյունավետությունը: Դպրոցի տնօրենն ասում է, որ երկարօրյա պարապմունքները ամբողջությամբ չեն լուծում առաջադիմությունից կանոնավոր հետ մնացող երեխայի կրթական խնդիրները, բայց դա չի նշանակում, որ դպրոցը պիտի ձեռքերը լվանա երեխայից: Կպարապեն այնքան ժամանակ, քանի դեռ արդյունքները տեսանելի չեն:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում։