Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հաստատել է, որ Իսպանիան, Իռլանդիան և Եվրամիության մի շարք այլ երկրներ մտադիր են մայիսի 21-ին ճանաչել Պաղեստինի պետությունը, հայտնում է Reuters-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իռլանդիան, Իսպանիան և Եվրամիության մի շարք այլ երկրներ դիտարկում են մայիսի 21-ին Պաղեստինի ճանաչման հնարավորությունը: Սլովենիան և Մալթան ևս ակտիվացրել են շփումները Պաղեստինյան պետականության համատեղ ճանաչման նպատակով:
Այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կայանալիք քվեարկության արդյունքում կարող է ճանաչվել կազմակերպությանը Պաղեստինի լիիրավ անդամակցություն ունենալու իրավունքը: