ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի և ԲՏԱ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանի հետ այցելել է Հրազդան քաղաքում գտնվող «Պատնեշ» ընկերություն: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայրապետյանը։
«Շրջայց ենք կատարել գործարանի տարածքում, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել նրանց կողմից մշակված արտադրանքներին և արտադրական գործընթացներին, լսել բարձրացված խնդիրներն ու մտահոգությունները: Այցի արդյունքում որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ հետագա համագործակցությունը»,- գրել է նա։