Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ ընտանիքներ արդեն ապրում են նորակառույց բնակարաններում, որոնք Ներքին Խնձորեսկում կառուցել ու նրանց է տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Եվս 8 տուն Նալբանդյանում և 14-ն էլ Լեռնագոգում առաջիկայում պատրաստ կլինեն: Բնակարանները տրամադրելիս առաջնահերթությունը տրվում է սոցիալապես անապահով ու բազմազավակ ընտանիքներին: