Խորապես մտահոգված ենք Վրաստանում բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ գործողություններով՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը:
«Մենք տեղյակ ենք քաղաքացիական հասարակության ակտիվիստների, ընդդիմության և լրագրողների նկատմամբ ճնշումների և ֆիզիկական բռնությունների մասին հաղորդումների աճող քանակի մասին: Մենք դատապարտում ենք դրանք և կոչ ենք անում լիարժեք, անկախ և պատշաճ հետաքննություն անցկացնել»,- ասել է Միլերը: Նա հավելել է, որ Վաշինգտոնը հաջողությամբ համագործակցում է Թբիլիսիի հետ ավելի քան 30 տարի և ցանկանում է շարունակել այդ համագործակցությունը: «Սակայն դրա համար Վրաստանի կառավարությունը պետք է փոխի կուրսը»,- հավելել է Միլերը:
Մանրամասները՝ ռեպորտաժում: