Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթից առաջ մայիսի 9-ին հրավիրված օտարերկրյա առաջնորդներին անձամբ է հանդիպել Կրեմլի Զինանշանի սրահում:
Հաղթանակի 79-րդ տարեդարձի տոնակատարությանը մասնակցել են նախկին Խորհրդային Միության երկրներից Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի նախագահները։ Տոնակատարություններին Մոսկվա են ժամանել նաև Գվինեա-Բիսաուի, Կուբայի և Լաոսի ղեկավարները։
Արտասահմանցի հյուրերը հանդիպման վայր են եկել ռուսական արտադրության Aurus կառավարական մեքենաներով։