Ֆրանսիայում մեկնարկել է օլիմպիական կրակի փոխանցումավազքը։ Կրակը Ֆրանսիայի հարավային Մարսել քաղաք է տեղափոխվել 19-րդ դարի «Բելեմ» առագաստանավով:
Հունաստանից Ֆրանսիա կրակի հասնելուց հետո առաջին ջահակիրը եղել է ֆրանսիացի լողորդ, 2012 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն Ֆլորան Մանոդուն:
Առագաստանավը Ֆրանսիայի օրհներգի ներքո մտել է Մարսելի հին նավահանգիստ։ Գունեղ արարողությանը ծովափից հետևել է մոտ 50 հազար մարդ։
2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերը Փարիզում կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: