Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հարգանքի տուրք է մատուցել Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակին։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունը:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
այսօր ոգեկոչման ու մեծարումի օր է։ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակը նաև մեր հազարավոր հայրենակիցների անմնացորդ նվիրումի շնորհիվ էր: Նրանց հերոսական պայքարն արդեն անկախ Հայաստանի ինքնիշխանության ու պայծառ ապագայի համար շարունակեցին մեր եղբայրները, հայրերն ու որդիները, ցավոք՝ նաև կյանքի գնով»,- նշել է քաղաքապետը: