ՆԱՏՕ-ն չի ցանկանում ուղղակիորեն ներգրավվել ռուս-ուկրաինական հակամարտությանը և չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա՝ իտալական Repubblica թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը՝ արձագանքելով լուրերին, թե ՆԱՏՕ-ն ինչ-որ պահից պատրաստ կլինի ուղղակիորեն միջամտել պատերազմական գործողություններին:
Ենս Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ի նպատակը Կիևին աջակցելն է և թույլ չտալը, որ հակամարտությունը տարածվի Ուկրաինայի սահմաններից դուրս:
«Երբ ես Կիևում էի, նրանք չէին խնդրում զորքեր ուղարկել: Ուկրաինայի զինված ուժերին զինամթերք և հրետանի է անհրաժեշտ»,- հավելել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը: