Հայաստանը հույս ունի դառնալ մարմնամարզության միջազգային մրցաշարերի հարթակ: Կառավարության ֆինանսավորմամբ մինչև 2025 թվականը Շենգավիթ վարչական շրջանում շահագործման կհանձնվեն ժամանակակից չափանիշներով կառուցված Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցները: Առաջին մրցումներն այստեղ նախատեսվում են արդեն հաջորդ տարվա հունիսին:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում։