«Տավուշը հունուն հայրենիքի» քայլերթի մասնակիցները հավաքվել են Հանրապետության հրապարակում: Սահմանազատման կասեցման դեմ հավաքը առաջնորդում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: Արքեպիսկոպոսի խոսքով՝ իրենք ունեն օրակարգ և գնալու են դրա իրագործմանը:
Բագրատ արքեպիսկոպոսը Հանրապետության հրապարակում պահանջել է վարչապետի հրաժարականը, հայտարարել, որ պատրաստ է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ: