Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարևորել է ԵԱՏՄ-ի դերն անդամ հինգ պետությունների և ընդհանուր Եվրասիական տարածաշրջանի զարգացման հարցում:
Բացելով ԵԱՏՄ գագաթնաժողովը՝ ՌԴ նախագահն ասել է. «Եվրասիական միությունն այսօր արդյունավետ և դինամիկ ինտեգրացիոն կառույց է, որի գործունեությունը նպաստում է առևտրի և ներդրումային փոխանակումների աճին, գործարար շփումների ակտիվացմանը, համագործակցային կապերի ընդլայնմանը, ինչը, ի վերջո, իրական օգուտ է բերում մեր ասոցիացիայի մասնակիցներից յուրաքանչյուրին»։
Ռուսաստանի ղեկավարը նաև նշել է, որ Եվրասիական միությունն այսօր «օգնում է ապահովել ինչպես անդամ հինգ պետությունների, այնպես էլ ընդհանուր Եվրասիական տարածաշրջանի կայուն տնտեսական զարգացումը»։
«Բացի այդ, ասոցիացիայի գործունեությունը հանգեցնում է ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների կյանքի որակի և բարեկեցության բարելավմանը»,- հավելել է Պուտինը։