ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ չորեքշաբթի Մոսկվայում կայանալիք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը անհրաժեշտ է և սպասված երկու կողմերի համար:
Նրա խոսքով՝ Պուտինը շատ խիտ աշխատանքային գրաֆիկ ունի։ Այս օրը հիմնականում նվիրված է եվրասիական ինտեգրման թեմային։ Կեսօրից հետո կսկսվի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որն ավանդաբար կլինի և՛ նեղ, և՛ ընդլայնված կազմով։ Աշխատանքային օրվա վերջում նախատեսվում է երկկողմ առանձին հանդիպում նախագահ Պուտինի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի միջև։
Ավելի վաղ Պեսկովը նշել էր, որ երկու երկրների միջև կան «խնդրահարույց հարցեր», և Ռուսաստանի իշխանությունները ակնկալում են, որ առաջիկա բանակցությունները հնարավորություն կտան լուծել բոլոր հարցերը: