Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը, որը կկայանա մայիսի 10-ին՝ Ալմաթիում։ Այդ մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք ողջունում ենք այդ հանդիպումը, որը կկայանա մայիսի 10-ին: Ռուսաստանը պատրաստ է շարունակել աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Հիշեցնեմ, որ ապրիլի 22-ին կայացել են բանակցություններ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Մոսկվայում, իսկ այսօր տեղի կունենա Ռուսաստանի ղեկավարի և Հայաստանի վարչապետի հանդիպումը: Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման հարցերը այդ բանակցությունների օրակարգում են»,- ասել է Զախարովան։