Սերբիայի նորանշանակ արտգործնախարար Մարկո Ջուրիչը X-ի իր միկրոբլոգում պատասխանել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի շնորհավորանքին:
«Ես բարձր եմ գնահատում իմ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի ջերմ շնորհավորանքները: Այս տարի մենք նշում ենք Սերբիայի և Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, ես լավատես եմ մեր հետագա համագործակցության հեռանկարների հարցում»,- գրել է նա։
Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարը շնորհավորել էր Մարկո Ջուրիչին՝ Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար նշանակվելու կապակցությամբ։
«Համատեղ ջանքերով մենք կարող ենք ընդլայնել Հայաստան-Սերբիա համագործակցությունը՝ հաշվի առնելով մեր առաջնահերթություններն ու առկա մարտահրավերները»,- գրել է Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում։