ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա ապրիլ ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ:
Ընթացիկ տարվա ապրիլ ամսին Հայաստան այցելել է 163.970 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 179.639-ի համեմատ։
2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (42%), Վրաստանից (14%) և Իրանից (8%):