Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ռուսաստանում է: Մոսկվայում վարչապետ Փաշինյանի նախագահությամբ անցկացվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հոբելյանական նիստը՝ նվիրված Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման տասնամյակին: Փաշինյանը ողջունել է Տնտեսական բարձրագույն խորհրդի այս տարվա առաջին նիստի մասնակիցներին, ռուսական կողմին շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար և առաջարկել անցնել օրակարգային հարցերի քննարկմանը: Քննարկումն անցնում է փակ ձևաչափով: